Տեսանյութ.ԱԱԾ-ն գրեթե բնակվում է մեր տանը, իմ հեռախոսների մեջ, մի քրքրեք էլի...
![](https://analitik.am/wp-content/uploads/news/2020/06/106349471_1580937852056127_4268169505119569509_n.jpg)
«Մի քրքրեք էլի իմ Ֆեյսբուքը, Սիգնալը, Մեսսինջերը և այլն: Ես ոչ մի բան չեմ խոսում այդ կապերով, եթե ինչ-որ մեկի հետ խոսելու բան ունեմ, փողոցում կարող եմ հանդիպել խոսել: Իզուր այդքան ռեսուրս մի ծախսեք»,-ասաց նա:
Զոհրաբյանը խոսեց նաև այն մասին, որ ԱԱԾ-ից կապ են հաստատել իր մտերիմներից մեկի հետ, ով լուրջ մտավորական է ու նախորդ օրերին տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ պատահաբար տեսել է իրեն փողոցում ու մոտեցել օգնելու համար:
Վերջինիս ԱԱԾ-ից հարցրել են արդյո՞ք Զոհրաբյանն իր ընկերն է, արդյո՞ք զանգահարում է նրանք, էլի՞ զանգելու է: Նա դրական պատասխաններ է տվել. «Հետո հարցրել են՝ կարո՞ղ է մտաբերեք, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Նաիրա Զոհրաբյանը Ձեզ ասե՞լ է, որ պլակատ բռնեք: Նկատի ունեն, որ գումար ենք տվել հայտնի մտավորականին, որ պլակատ բռնի: Նա ասել է՝ «մի հատ ինձ նայեք, ես նմա՞ն եմ, պլակատ բռնողի»»:
Զոհրաբյանի խոսքերով, «ընկած» մարդիկ են ման գալիս, ովքեր ցուցմունք կտան ընտրակաշառքի մասին:
Խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ եղել են գյուղեր, որտեղ ես ստացել եմ զրո ձայն: Անգամ ԲՀԿ-ի կողմից հանձնաժողովում ներկայացված ներկայացուցիչն ինձ չի քվեարկել: . «Երբ ես նրան ներկայացրել եմ հանձնաժողով, չեմ ասել, թե ուզում եմ, որ ինձ քվեարկեն»:
«Ինձ համար նվստացուցիչ կլիներ, եթե ինձ՝ Նաիրա Զոհրաբյանիս, ում ես ուզեք-չուզեք համարում եմ Հայաստանի լավագույն քաղաքական գործիչներից մեկը, ինչ-որ մեկը ձայն տար գումարի, բոմբոներկայի կամ Պեպսի Կոլայի դիմաց»,-ասաց նա:
«Ինձ համար նվստացուցիչ կլիներ, եթե ինձ՝ Նաիրա Զոհրաբյանիս, ում ես ուզեք-չուզեք համարում եմ Հայաստանի լավագույն քաղաքական գործիչներից մեկը, ինչ-որ մեկը ձայն տար գումարի, բոմբոներկայի կամ Պեպսի Կոլայի դիմաց»,-ասաց նա: