Արդյո՞ք վարակի նկատմամբ իմունիտետ է ձեւավորվում նրանց մոտ, ում մոտ հակամարմիններ են հայտնվել

Ինչպես հայտնում է medportal.ru-ն, Կոկրեյնովի սիստեմատիկ տեսության մեջ, որի արդյունքները հրապարակվել են British Medical Journal-ում, ներառվում են հակամարմինների 52 հետազոտություններ, որոնք անցկացվել են Եվրոպայում, Չինաստանում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում:
Պարզվել է, որ կորոնավիրուսի ախտանիշների հայտնվելուց մեկ շաբաթ անց թեստավորումը հայտնաբերել է հակամարմիններ միայն 30 տոկոս պացիենտների մոտ: Սակայն հետազոտությունների ճշգրտությունն ավելացել է մինչեւ 72 տոկոս 2 շաբաթ հետո եւ մինչեւ 94 տոկոս 3 շաբաթ հետո:
Հակամարմինների վերաբերյալ շատ հարցեր դեռ անպատասխան են մնում: Գիտնականները դեռ չգիտեն՝ որքան երկար է տեւում հակամարմինների մակարդակի աճը, արդյոք հակամարմիններ հայտնվում են թեթեւ եւ առանց ախտանիշների ընթացքի ժամանակ: