Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի          Սեպտեմբերի 18-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ    

29 հուն 2020 15:36

Իրանը կոչ է անում Ինտերպոլին՝ Թրամփին ներառել միջազգային հետախուզվողների ցուցակում

Իրանական դատական համակարգը «Ինտերպոլից» պահանջում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներառել միջազգային հետախուզվողների ցուցակում ՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (IRGC) գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանության համար, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։


«Հնարավոր էր նույնականացնել 36 մարդու, որոնք ներգրավված են եղել Կասեմ Սուլեյմանիի սպանության գործով։ Նրանց թվում կան ԱՄՆ-ի և այլ երկրների քաղաքական և ռազմական գործիչներ», - ասել է Թեհրանի դատախազ Ալի Մեհրան։


Ըստ նրա, դատական իշխանությունները բանաձև են ընդունել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և «Ինտերպոլի» միջոցով նրանց «կարմիր կարգավիճակի» մասին հայտարարելու վերաբերյալ, ինչը ենթադրում է, որ ամբողջ աշխարհում իրավապահ ուժերը կներգրավվեն հայցվող կասկածյալի որոնուման աշխատանքներում։


Նա ասել է, որ այդ անձինք մեղադրվում են «սպանության» և «ահաբեկչության» մեջ. «Ցանկի առաջին հորիզոնականում նշված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր