Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

30 հուն 2020 14:13

Պետական օժանդակության 20-րդ ծրագրում կատարվել են փոփոխություններ. ով կարող է աջակցություն ստանալ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացման 20-րդ ծրագրում կատարվել են փոփոխություններ, այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի էջը:




2020 թվականին հիմնադրված կամ 2020 թվականին գործունեության տեսակը փոխած միկրոձեռնարկատիրության սուբյեկտները շահառու հանդիսանալու համար պետք է կայքում լրացնեն գործունեության հիմնական տեսակը կամավոր հայտարարագրելու մասին դիմում:


Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող տնտեսավարողների դեպքում հիմք են ընդունվում 2019 թվականի վերջին հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկում արտացոլված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը և տեսակարար կշիռը:




«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է, որ շահառուները կարող են դիմել հուլիսի 3-ից, իսկ վերջնաժամկետը հուլիսի 15-ն է:


«20-րդ ծրագրի միանավագ 68 000 դրամ աջակցությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր մարտի 1-ից հունիսի 15-ը առնվազն 1 օր հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներ) կամ անհատ ձեռնարկատերեր (հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ, հանրային սննդի ծառայություններ, նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ), զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն, կինոթատրոնների, լուսանկարչության բնագավառում գործունեություն, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ, կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում, ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն, խաղատների գործունեություն, առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ»,- նշել է Փաշինյանը:


Նրա խոսքով՝ կատարված փոփոխությամբ այս ցանկին ավելացան նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտները:


Փաշինյանը հայտնել է, որ, ըստ նախնական տվյալների, ծրագրից կօգտվի 37 հազար քաղաքացի, բյուջեն կազմում է 2.5 միլիարդ դրամ:
Դիմելով քաղաքացիներին՝ ՀՀ վարչապետը նշել է, որ պետք է միասին հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամը ու վերադառնալ բարեկեցության կառուցման գործին և կառուցել Հայաստանը նորովի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր