Ավտովթար՝ Շիրակի մարզում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «ՎԱԶ 2107»-երը, կան վիրավորներ          Ի՞նչ կբերի Հրե ձիու տարին կենդանակերպի նշաններին, Արևելյան աստղագուշակ 2026 թվականի համար       Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում    

30 հուն 2020 16:10

Արսեն Թորոսյանը Արսեն Դավթյանի եւ Ռազմիկ Աբրահամյանի գործով որպես վկա հրավիրվելու է դատարան

Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով հուլիսի 3-ի կայանալիք դատական նիստին ներկա կլինի նաեւ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեց Թորոսյանի փաստաբան Երեմ Դավթյանը։


Նա հայտնեց, որ նախորդ դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ Արսեն Թորոսյանին որպես վկա դատարան հրավիրելու վերաբերյալ, որը դատարանը բավարարել էր։


Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:


Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացողմ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները եւ առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր