Կենդանակերպի նշաններ, որոնք պատրաստ են սիրել ամբողջ կյանքում          Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում       ՆԱՏՕ - ն և Ադրբեջանը համագործակցության նոր փաստաթուղթ են պատրաստում    

01 հուլ 2020 13:15

Ծառուկյանը «Էրեբունի» ԲԿ-ում կաթիլային է ստանում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ինքնազգացողությունը լավ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը կորոնավիրոսւով վարակված Ծառուկյանի առողջական վիճակի մասին որոշ մանրամասներ հայտնեց։


«Պարոն Ծառուկյանն իրեն լավ է զգում։ Մի փոքր ջերմում է։ Նա իրեն պատկանող սեփականություններից մեկում շարունակում է մեկուսացած մնալ, միայն թե գնում է «Էրեբունի» ԲԿ` կաթիլային ստանալու։ Սակայն Ծառուկյանը հոսպիտալացված չէ, և կաթիլայինը ստանալուց հետո տուն է վերադառնում»,–ասաց պաշտպանը։
Հիշեցնենք` երեկ Ծառուկյանը Facebook-ի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որում ասում էր, թե «լավ մարդկանց կորոնավիրուսը չի կպնում», և կից գրել էր. «Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում»։


Հունիսի 29-ին հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով է վարակվել նաև Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը։


ԲՀԿ–ից էլի վարակվածներ կան. դեռևս հունիսի 23-ին կորոնավիրուսով վարակված լինելու մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր Ազգային ժողովի փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանի, ինչպես նաև խմբակցության քարտուղար Արման Աբովյանի մոտ։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր