Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը          Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում       Մարտի 19-ին և 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

01 հուլ 2020 13:34

Ինչու Մերկելին ոչ ոք դիմակով չի տեսնում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վստահեցրել է, որ հետևում է բժիշկների խորհուրդներին և դիմակ է դնում, երբ դրա անհրաժեշտությունը կա, օրինակ՝ խանութ գնալիս։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։


«Երբ ես տարածություն եմ պահպանում, ապա դիմակ դնելու կարիք չունեմ։ Իսկ երբ չեմ պահպանում, օրինակ` երբ գնում եմ գնումների, մենք հաստատ չենք հանդիպում։ Հակառակ դեպքում դուք ինձ կտեսնեիք դիմակով, բայց ես չեմ բացահայտում, թե երբ և որտեղ եմ գնում գնումներ կատարելու»,-ասել է նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ՝ պատասխանելով հարցին, թե ինչու նրան ոչ ոք դիմակով չի տեսնում։


Նա վստահեցրել է, որ հետևում է Առողջապահության նախարարության կազմում գտնվող և համաճարակաբանական իրավիճակին հետևող Ռոբերտ Կոխի ինստիտուտի կարգադրություններին։


Նշենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 10 337 208–ի։ Վերջին տվյալներով` Գերմանիայում ընդհանուր առմամբ 195 235 մարդ է վարակվել Covid 19-ով, մահաբեր վիրուսն այդ երկրում 9 036 կյանք է խլել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր