Մերկելը ճիշտ է, նորաձևությունը՝ սխալ.Մերկելին բացարձակ չի հետաքրքրում նորաձևության քննադատների վերաբերմունքն իր կերպարին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք աշխարհի ամենաազդեցիկ կինը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայաստանում էր:
Սա Գերմանիայի առաջին կանցլերի, ինչպես նաև Մերկելի առաջին այցն է Հայաստան։ Նա նաև առաջին եվրոպացի ազդեցիկ պաշտոնյան է, ով Հայաստան է այցելում՝ իշխանափոխությունից հետ: Մերկելը հանդիպեց Նիկոլ Փաշինյանի , Արմեն Սարգսյանի հետ, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, եղավ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, իսկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի , նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ զբոսնեց Հյուսիսյանի պողոտայում:
Wnews.am-ը անդրադարձել է հեղինակավոր քաղաքական գործչի ոճին։
Հայաստան այցի ժամանակ էլ Անգելա Մերկելը չէր դավաճանել իր ոճին: Ինչպես հայտնի է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գրեթե չի կրում կիսաշրջազգեստներ. նա նախընտրում է տաբատներ։ Մերկելը power dressing ոճի վառ ներկայացուցիչ է, բառացիորեն՝ հագուստ, որով իշխում ես: Այն երկաթյա լեդիների նախընտրած ոճն է: Խիստ, գրեթե տղամարդկային ոճը թույլ է տալիս խուսափել սեքսիստական վերաբերմունքից, այդպես ավելի հեշտ է ղեկավարել քո ենթակայության տակ գտնվող տղամարդկանց: Ցավոք, ժամանակակից աշխարհը դեռևս չի կարողանում ամբողջությամբ բացառել կնոջ հանդեպ սեքսիստական վերաբերմունքը:
Անգելա Մերկելի կերպարները գրեթե միշտ նման են իրար. սև տաբատ և երկար կոստյում: Փոփոխվում է, թերևս , կոստյումի գույնը: Կանցլերը սիրում է սև , մուգ կապույտ, կարմիրի և կանաչի բոլոր երանգները: Հենց բաց կանաչ երանգի կոստյումով էլ Անգելա Մերկելը ժամանել էր Հայաստան: Մերկելի զգեստապահարանի համար պատասխանատու է գերմանացի մոդելավորող Բետտինա Շենբախը:
Հայտնի է , որ Մերկելին բացարձակ չի հետաքրքրում նորաձևության քննադատների վերաբերմունքն իր կերպարին: Լեգենդար Կարլ Լագերֆելդը (Chanel նորաձևության տան գլխավոր դիզայներն ու կրեատիվ տնօրեն) խորհուրդ էր տվել նրան ընտրել հագուստ, մասնավորապես տաբատ՝ իր կառուցվածքին համապատասխան, բայց Մերկելը բացարձակ դրան ուշադրություն չէր դարձրել՝ շարունակելով կրել այն, ինչ կրում էր:
Նա, ճիշտ էր Լագերֆելդը սխալվեց: Մերկելն արդեն 13 տարի է պաշտոնավարում է, նա ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչներից է և խնդիրն այստեղ բացարձակ հագուստը չէ: