Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

01 հուլ 2020 14:35

Տեսանյութ.«Մեկից հայհոյանք լսեցինք, բերման կենթարկենք». Վայոց ձորի ոստիկանապետը՝ Ամուլսարի պահապաններին

Ամուլար է ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ գեւորգ Ազիզյանը. Նա փորձում է հաշտության բերել մի կողմից ջերմուկցիներին, ակտիվիստներին, մյուս կողմից Ամուլսարի նոր պահնորդական ծառայության աշխատակիցներին:


Նա դիմեց ներկաներին՝ ասելով. «Ես մարզային վարչության պետն եմ, Ոչ մի հայհոյանք, ոչ մի կոպիտ խոսք: Ով մի ավելորդ բառ ասեց, միանգամից հեռացնում եք տարածքից: Որեւէ մեկից հայհոյանք եմ լսել, կոպիտ խոսք եմ լսել, ոստիկանների պահանջներին չենթարկվել, բերման է ենթարկվելու: Մենք այստեղ եկել ենք խնդիրը լուծելու: Մեկի բերանից հայհոյանք լսվեց, բերման է ենթարկվում բաժին միանգամից»:


Նշենք, որ երեկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Ամուլսարի նոր պահնորդական ծառայության անձնակզմը հեռանում է տարածքից, մնում են միայն հերթափոխ իրականացնողները: Այօր սակայն դեռեւս նրանք չեն հեռացել, թեեւ հայտարարում են, որ պայմանավորվածությունն ուժի մեջ է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր