Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը          Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում       Մարտի 19-ին և 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

01 հուլ 2020 12:55

Տեսանյութ.Ոստիկանությունը զորք է կուտակում Ամուլսարի պահապանների դիրքերում.բախում տեղի ունեցավ կողմերի միջև

Արդեն 2-րդ օրն է՝ լարված իրավիճակ է Ամուլսար տանող ճանապարհին: Ամուլսարում սպասում են պահնորդական խմբի դուրս գալուն։ Ջերմուկցիներն այսօր առավոտյան եկել են Ամուլսարի պոստերի մոտ, որ իրենց աչքով համոզվեն, որ նրանք հեռանում են։ Քիչ առաջ, սակայն, ոստիկանները սկսեցին հայհոյել Ամուլսարի պահապաններին, որի հետևանքով բախում տեղի ունեցավ կողմերի միջև։
Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները, որոնք իրենց համարում են Ամուլսարի պահպաններ, այս պահին պահանջում են, որ տարածք բերված պահնորդական խմբի անդամների մի մասը հավաքեն իրենց իրերն ու լքեն տարածքը։ Առաջարկեցին իրենց օգնությունը իրերը հավաքելու գործում։


«Բոլորը պետք է ենթարկվեն մեր պահանջներին, այդ թվում Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Մենք ասել ենք, այստեղ զենք չպետք է լինի։ Զենք չպիտի տենանք»,- պահնորդական խմբի ղեկավարին ասաց տարեց բնակիչներից մեկը։


Խմբի ղեկավարն ասաց՝ զենքը բերել են պահպանվող օբյեկտների պահպանության նպատակով։


Ամուլսարի պահպանները բացատրեցին, «Պանտերա»-ն էլ էր մեքենա կանգնեցնում ճանապարհի եզրին, աշխատակիցները ոտքով բարձրանում էին աշխատավայր։


«Սա մեր քմահաճույքը չէ։ Մենք պայքարում ենք։ Նախկինում էլ եղել են դեպքեր, երբ մեքենան խանգարել է»,- ասաց նրանցից մի երիտասարդ։


Պահնորդական խմբի ղեկավարն ասաց՝ իր խոստումը պահել է, ռեզերվային խումբը կհանվի տարածքից։


Առայժմ քաղաքացիների ու պահնորդական խմբի ղեկավարի միջև բանակցությունները շարունակվում են։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր