Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները          Ռուսաստանից դեպի Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, իսկ 5-ը՝ հետաձգվել       Տեսանյութ.Խաղաղություն խոստանալով՝ բերեց երեք պատերազմ, 600 հազար քաղաքացի աղքատ է, հացի խնդրով է ապրում    

02 հուլ 2020 10:36

Իրավապահ համակարգում տարակուսած են՝ ինչպես վարվել երեք ուժերի կողմից ներկայացված դիմումի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են ներկայացրել հաղորդում՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ՝ կապված խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունման հետ:


«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել, թե ինչ ընթացք կունենա ընդդիմադիր ուժերի կողմից ներկայացրած դիմումը: Գլխավոր դատա¬խազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց. «Դիմումը քննարկվում է»:


Սակայն պարզվում է՝ դիմումից հետո իրավիճակն այնքան էլ հանդարտ չէ իրավապահների մոտ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում բուռն քննարկումներ են ընթանում, մասնագետները տարակու¬սած են՝ ինչպես վարվել: Եվ չնայած Աբրահամյանն այլ մանրամասներ չհայտնեց մեզ, այնուամենայնիվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր, ամենայն հավանականությամբ, արդեն հստակություն կլինի, թե ինչ ճակատագրի է արժանանալու երեք ուժերի կողմից ներկայացված դիմումը:


Իրավապահ համակարգում քննարկվում է տարբերակ, որ ՀՀ դատախազությունը երեք ուժերի կողմից ներկայացված դիմումի հետագա ճակատագիրը որոշելու համար այն ուղարկի նախաքննական մարմիններից որևէ մեկին՝ թերևս այն մերժելու հեռանկարով: Ամեն դեպքում, հետաքրքիր իրավիճակ է»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր