Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

03 հուլ 2020 11:15

Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. կա 13 մահ, որից 3-ն այլ պատճառներով

Հայաստանում հուլիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 3-ին հաստատվել է կորոնավիրուսի 27320 դեպք:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 118102 վերջին մեկ օրում 2337 նոր թեստավորում :


Փաստացի այս պահին բուժվում է 11211 պացիենտ, աճել  է` 201-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 15484  անձ` վերջին մեկ օրում 448 անձ:


Ընդհանուր առմամբ, 469 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով):


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 156 է:
Պացիենտները եղել են 56 (տղամարդ), 74 (կին), 80 (տղամարդ), 83 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 81 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր