Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

06 հուլ 2020 13:04

Համավարակի ընթացքում մասնագետներն ահազանգում են բնակելի շենքերում առնետների մեծ ագրեսիայի մասին

Համավարակի ընթացքում թափոնների և դուրս նետվող աղբի քանակի կրճատման պատճառով կրծողներն ավելի ու ավելի հաճախ են ներխուժում բնակելի տներ։


News.ru-ն գրում է՝ առնետների՝ տներ ներխուժելու վտանգների մասին լուրերը մամուլում նախանձելի օրինաչափությամբ են հայտնվում.


«Բավական է հիշել, թե ինչպես 2017-ին բրիտանական մամուլը ակտիվորեն առաջ բերեց «լուրերը» ԱՄՆ-ի ափերից դուրս եկած նավի մասին, որի տախտակի վրա, ենթադրաբար, հազարավոր կրծողներ իրար էին ուտում: Այնուհետև հրապարակված լուրերը մնացին միայն չհաստատված շահարկումներ, բայց այժմ առնետների հետ կապված իրավիճակը շատ ավելի վտանգավոր է, դրա մասին ահազանգում են փորձագետները»:


ԱՄՆ-ում ռեյտոլոգները (առնետի մասնագետներ) արդեն իսկ նկատել են կրծողների պահվածքի լուրջ փոփոխություններ: Առնետներն ավելի ու ավելի շատ են սկսել ուտել իրար, ընդհանուր առմամբ, ավելի ագրեսիվ են դարձել, քան նախկինում, ներառյալ՝ սկսել են ակտիվորեն ներթափանցել մարդկանց տներ: Պատճառը պարզ է` կորոնավիրուսային համաճարակը և հանրային սննդի օբյեկտների շահագործման համար կիրառված սահմանափակումները։


Նախկինում առնետները սննդի զգալի մասը ձեռք էին բերում ռեստորանների և սրճարանների բակերից, որտեղ աշխատակիցները դուրս էին նետում սննդի մնացորդները, իսկ համավարակի ընթացքում սննդի օբյեկտները փակ են, արդյունքում՝ առնետները մնում են առանց սննդի:


Բրիտանացի ռեյտոլոգները նշում են, որ առնետների հաննիբալիզմը շատ տարածված երևույթ է՝ հատկապես սննդի պակասի պարագայում։ Մասնագետների կարծիքով, մայր առնետը ոչինչ չի անում, որպեսզի սննդի բացակայության դեպքում իր սերունդը գոյատևի, այլ նա ինքն իր մասին է մտածում և ուտում է սեփական միսը։


Բնակելի շենքերում առնետների դեմ պայքարը բարդ է նրանով, որ քիմիական նյութերը, որոնք ավելի արդյունավետ են, ընդհանուր առմամբ վնասակար են այլ կենդանիների համար, և երբեմն էլ մահացու են քրոնիկ շնչառական, մաշկի և սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար:


Եվ չնայած մասնագետներն ահազանգում են բնակելի շենքերում առնետների մեծ ագրեսիայի  մասին, միևնույն ժամանակ նրանք նշում են, որ սննդի կետերի գործունեության սահմանափակումները չեղյալ հայտարարելու դեպքում իրավիճակը կկարգավորվի, քանի որ սրճարանների և ռեստորանների բացումը նորից կրծողներին կապահովի թափոններով: Միևնույն ժամանակ, դա կհանգեցնի առնետների թվի աճին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր