Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»          Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը       Մարտի 19-ին և 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 փետ 2020 18:09

Տեսանյութ.Աղբի վերամշակման նորարարական լուծումներ, ուղղված շրջակա միջավայրի պաշտպանությանը

Տեսանյութ.Աղբի վերամշակման նորարարական լուծումներ, ուղղված շրջակա միջավայրի պաշտպանությանը
Հայացք մամուլի ակումբում «Էկոլայֆ» ընկերության համահիմնադիրներ Կարեն Ռոստոմյանը, Գևորգ Նահապետյանը և Հանրային խորհրդի անդամ, Հայաստանի գործատուների  միության նախագահ Գագիկ Մակարյանը խոսեցին ՀՀ-ում աղբի վերամշակման նորարարական լուծումների մասին, ուղղված շրջակա միջավայրի պաշտպանությանը և նոր նյութերի արտադրությունների խթանմանը:
 
Կարեն Ռոստոմյանը նշեց, որ «Էկոլայֆ» ընկերությունը Ռուսաստանի Դաշնությունում զբաղվում է թափոնների վերամշակումով և իրենք  ցանկանում են Հայաստանում նույնպես իրականացնել նման գործունեություն, իսկ նրանց առաջնային ծրագիրն է Հայաստանում իրականացնել թափված տերևների և ճյուղերի վերամշակում․«Մեր հիմնական նպատակն է, որ կարողանանք Հայաստանում ներդնել աղբի տարանջատման եղանակը։ Մեր կողմից կան ստեղծված տարբեր աղբի հավաքման հարթակներ, որոնք ներկայացնում են մի քանի աղբաընդունիչներ՝ պլաստիկի, ապակու, ընդհանուր աղբի և թղթի որտեղից աղբի տեղափոխվելու է ստեղծվող աղբամշակման գործարան: Աղբամանների հիմնական նորույթն այն է, որ աղբը գտնվում է գետնի տակ մինչև 5 մետր խորության վրա հատուկ ստեղծված բունկերների մեջ և մենք, ուսումնասիրելով միջազգային փորձը, նաև առկա խնդիրները, ստեղծել ենք այն տարբերակը, որը ավելի անվնաս, մատչելի և գեղեցիկ է: Հիմա առաջին հերթին ցանկություն ունենք Հայաստանի շուկա մտնել մեր առաջնային ներդրումով: Այն թափված տերևների և ճյուղերի վերամշակումն է, որի վերամշակումից այլընտրանքային վառելիքի ստացումն է»,-նշեց Կարեն Ռոստոմյանը։
 
Կարեն Ռոստոմյանը նաև ասաց, որ խնդրի վերաբերյալ հանդիպում են ունեցել էկոնոմիկային նախարարի և էկոլոգիայի նախարարության և քաղաքապետարանի հետ, սակայն դեռևս հստակ պատասխաններ չկան.«Հիմա մենք սպասում ենք քայլերի, հասկանալու, թե ում հետ կարող ենք համագործակցել, որովհետև մեզ հետաքրքրում է թափոնների քանակը, ո՞նց է գործունեությունը իրականացվելու, ո՞վ է այն հավաքագրելու և աղբավայրի փոխարեն այն տեղափոխելու մեզ մոտ, որպեսզի մենք կարողանանք վերամշակել։ Առայժմ այս հարցերի պատասխանը չունենք»:
Գևորգ Նահապետյանն էլ  նշեց՝ հաշվի առնելով, որ Հայաստանում գետնի տակ կոմունիկացիաները շատ խիտ են, առաջարկվում է աղբի տարրաները տեղադրել նոր կառուցվող թաղամասերում. «Այդ ստորգետնյա տարրաները հնարավոր է տեղադրել շենքի կողքին, քանի որ այն հոտ չունի։ Այն զբաղեցնում է 2-3 ք/մ տարածք և այն 10-20 խ/մ է պարունակում»,-ասաց Գևորգ Նահապետյանը։
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր