Նուբարաշենի զորամասի 24-ամյա պայմանագրային զինծառայողը դաժան ծեծի է ենթարկվել և ծայրահեղ ծանր տեղափոխվել է հոսպիտալ          Ձեզ գրում եմ ոչ միայն որպես հոգևոր առաջնորդ, այլև որպես հովիվ՝ տեղահանված հոտի. Արցախի թեմի առաջնորդը նամակ է գրել ԱՄՆ փոխնախագահին       Արագածոտնի մարզում, մերկասառույց ճանապարհի պատճառով, առաջացել է մոտ 18 կիլոմետրի հասնող խցանում    

06 հուլ 2020 15:04

Արտակարգ դրությունը կերկարաձգվի. այսպես կարող է և երկարաձգվել մինչեւ դեկտեմբեր.նախագիծը պատրաստ է

ArmLur.am-ի տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են դարձյալ երկարաձգել կորոնավիրուսով պայմանավորված եւ մարտի 14-ից հայտարարված արտակարգ դրության ռեժիմի ժամկետը: Նկատենք, որ հուլիսի 14-ին ավարտվում է արդեն արտակարգ դրության երկարաձգման երրորդ ժամկետը: Եվ ահա, մեր տեղեկություններով, այս օրերին կառավարության անդամները զբաղված են եղել նոր նախագծի մշակման աշխատանքներով եւ որոշ տեղեկությունների համաձայն, այն արդեն պատրաստ է:


ArmLur.am-ը տեղեկացավ, որ հաջորդ երկուշաբթի օրը՝ հուլիսի 13-ին կգումարվի կառավարության արտահերթ նիստ, որի ժամանակ կհաստատվի արտակարգ դրության ժամկետի երկարաձգման վերաբերյալ նախագիծը, ապա նույն օրը՝ ժամեր անց կգումարվի նաեւ Ազգային ժողովի հատուկ նիստ՝ նույն հարցով: Ավելին, ըստ այդ նույն տեղեկությունների, ընդհանուր առմամբ արտակարգ դրության ժամկետը կարող է այսպես երկարաձգվել մինչեւ դեկտեմբեր: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից այս պահին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, սակայն օրեր առաջ նա նշել էր, թե վերջնական հստակեցումները կլինեն հուլիսի 12-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր