Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար          Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»       Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների    

07 հուլ 2020 11:35

Տարբեր երկրներ գնում են դեռևս չարտադրված պատվաստանյութերի ամբողջ քանակը .Դեղերն արդեն կիրառում ենք, իսկ պատվաստանյութ գնելու համար քայլեր կսկսենք անել

Աշխարհում այս պահին կորոնավիրուսի դեմ մոտ 200 պատվաստանյութ է մշակվում, որոնցից 20-ը վերջնական արտադրանք դառնալու մեծ շանս ունեն։ Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը


«Առողջապահության ոլորտի մասնագետները համարում են, որ պատվաստանյութ լինելու է։ Սկզբում նման համոզում չկար, սակայն ժամանակի ընթացքում այդ համոզմանը եկան։ Հիմա երկրները մշակում են պատվաստանյութը գնելու գործընթացը, սակայն անորոշությունները շատ են»,–ասաց նախարարը։


Թորոսյանի խոսքով` հարցն այն է, որ տարբեր երկրներ գնում են դեռևս չարտադրված պատվաստանյութերի ամբողջ քանակը։


Նա նշեց, որ հիմա մրցավազքի պես մի բան կա, և ինչպես սառը պատերազմի ժամանակ բոլորը փորձում էին նոր զենքեր գնել, հիմա էլ դեռ չհաստատված պատվաստանյութերի խմբաքանակ են գնում։ Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանը որոշել է արդեն իսկ սկսել խոսակցություններ ինչպես ուղիղ արտադրողների, այնպես էլ ՅՈՒՆԻՍԵՖ–ի, ԱՀԿ–ի, ԳԱՎԻ–ի (Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինք) հետ։


Ինչ վերաբերում է դեղերին, ապա Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանն արդեն իսկ այլ հակավիրուսային դեղեր է ձեռք բերել։ Մասնավորապես, նախարարությունը «Ռեմդեսիվիրի» խմբաքանակ է գնել, որը 7-10 օրից Հայաստանում կլինի, իսկ ռուսական «Ավիֆավիրը» ձեռք բերելու համար բանակցություններ են տանում։ Բացի այդ, ճապոնական և ռուսական «Ֆավիպիվավիր» դեղամիջոցներից ունենալու համար բանակցություններ են վարում. ճապոնական արտադրանքից արդեն իսկ ստացել են, շուտով կսկսեն օգտագործել։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր