Սի Ծինփինը Ռուսաստանի հուսալի ընկերն է, ռուս-չինական հարաբերությունները կարևոր գործոն են համաշխարհային կայունության համար          Գերագույն հոգևոր խորհրդից հեռացվել են Աբրահամ, Վազգեն, Գևորգ սրբազանները       Մայր Աթոռի մուտքն էինք պաշտպանում, հարձակվողներից ոմանցից ալկոհոլի հոտ էր գալիս, ոմանք էլ հայհոյախառն ծեծում էին դուռը    

09 հուլ 2020 15:53

Օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը կշարունակվի,անձրեւներ եւ ամպրոպ

Հայաստանի շրջանների մեծ մասում հուլիսի 10-ի գիշերային ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները հյուսիս-արեւմտյան քամու ուժգնացում են կանխատեսում՝ մինչեւ 25-30 մ/վ արագությամբ: Տեղ-տեղ կարկուտ կտեղա։ Օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը կշարունակվի: Ինչպես  հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ մինչեւ 20-25 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17 +19, վաղը ցերեկը՝ +28 +30:


Օդի ջերմաստիճանը մարզերում.




Շիրակում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +17 +20,


Կոտայքի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +17 +20,


Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +15 +17, ցերեկը՝ +25 +28,


Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +17 +20,


Լոռիում գիշերը՝ +9 +13, ցերեկը՝ +22 +25,


Տավուշում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +27 +30,


Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +17 +20,


Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +16 +18, ցերեկը՝ +27 +29,


Արարատում գիշերը՝ +16 +20, ցերեկը՝ +29 +31,


Արմավիրում իշերը՝ +16 +20, ցերեկը՝ +29 +31,


Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +17 +20,


Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝  +16 +20, ցերեկը՝ +29 +31,


Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +29 +32,


Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +23 +26,


Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +23 +26 (հովիտներում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +29 +32):


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր