Էդ հաջորդ իշխանություններին դեռ շատ ժամանակ կա

«Էդ հաջորդ իշխանություններին դեռ շատ ժամանակ կա: Ես կարծում եմ, որ այն հեքիաթները, ֆանտազիաները, երազախաբությունը, որոնք պարոն Մինասյանը վերապրում է և դրանք հաճախ եթեր բաց թողնում, իմ կողմից և շատ-շատերի կողմից մեկնաբանության կարիք այսքան հաճախ չունեն: Ես հասկանում եմ, որ պարոն Մինասյանը մեդիադաշտում դեռ ինչ-որ ազդեցություն ունի, բայց ժամանակին, երբ ամբողջ մեդիադաշտը, ամբողջ համակարգը պատկանում էր նույն Միքայել Մինասյանին և իր աներոջը՝ Սերժ Սարգսյանին, իրենց չօգենց:
Հիմա առավել ևս անհետաքրքիր է տարբեր ցնդաբանությունների հետ կապված լուրջ մեկնաբանություններով հանդես գալ»:
«Այնուամենայնիվ, նա գտնվում է հետախուզման մեջ և որպես «օդիոս ֆիգուր», ես իր տեղը լինեի, կգայի Հայաստանի իրավապահներին կներկայանայի: Բայց ինքը, կարծում եմ՝ նման բան չի անի»,-հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
«Չի կարող նա ամբողջ կյանքում հետախուզման մեջ գտնվել: Դա վերաբերում է ոչ միայն իրեն, այլև մնացած բոլորին, որոնք ենթադրում եմ, այլ երկրների անձնագիր ունենալով երրորդ երկրում թաքնվելով խուսափում են: Ժամանակի հարց է»,-ընդգծեց ԱԺ փոխխոսնակը:
Ինչ վերաբերում է նրան, որ շատերը կարողացել են լքել Հայաստանի տարածքը և խուսափել պատասխանատվությունից՝ Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ Հայաստանը դատական համակարգում լուրջ խնդիր ունի.
«Մենք այդ մասին բազմաթիվ անգամ խոսել ենք, իսկ ԱԺ-ում գտնվող մեր ընդդիմադիր գործիչներն ասել են՝ դատական համակարգում խնդիր չկա և բոլոր հնարավոր ձևերով մեզ փորձել են խանգարել դատական համակարգում փոփոխություններ անել: Ամենաազնիվ դեմքի արտահայտությամբ, մարդկանց խաբելով քաղաքական խաղեր են խաղացել, հիմա էլ են խաղում՝ համոզելով, որ դատական համակարգում խնդիր չկա: Հիմա դուք իրենց հարցրեք, եթե դատական համակարգում խնդիր չկա, ճգնաժամ չկա, բա էդ մարդիկ որոնք Հայաստանի հետ ինչ ասես արել են, բա էդ ո՞նց դատարանների որոշումներով հնարավորություն ստացան փախչել Հայաստանից»: