Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

10 հուլ 2020 09:56

Քաշքշուկներով ուղեկցվող միջադեպերից հետո շարքային ոստիկանի գլխին է ջարդվում կուժն ու կուլան.Իրենք էլ են զզվել.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Երկու տարի առաջ «Ոստիկանը մերն է» լոզունգով «քայլողները» փողոցից եկան իշխանության, ու շատ չանցած պարզվեց, որ «մերոնքական» ոստիկանը պարտավոր է ենթարկվել միայն իշխանության ցանկացած հրահանգի՝ անտեսելով քաղաքացու շահերը։

Այսօր, առավել քան երբեւէ, լարվել են ոստիկան-քաղաքացի հարաբերությունները, եւ այս «դիմակային» առճակատման ֆոնին իրավապահներից շատերի նյարդերը տեղի են տալիս։

Մեր տեղեկություններով, խիստ հրահանգ կա ապահովելու որոշակի տուգանքների չափ, որի համար հանրության թուք ու մուրը վաստակում են շարքային ոստիկանները։ Քաշքշուկներով ուղեկցվող տարբեր միջադեպերից հետո շարքային ոստիկանի գլխին է ջարդվում կուժն ու կուլան, չնայած նա ընդամենը վերադասի հրահանգը կատարողն է։


Այս օրերին շատերն են բողոքում համակարգի ներսում առկա խնդիրներից, անհասկանալի հրահանգներից ու ոստիկանի հանդեպ հանրության շրջանում աճող բացասական վերաբերմունքից»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր