«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

10 հուլ 2020 16:00

Եթե կարանտինը երկարաձգեն մինչև օգոստոսի 15-ը, երկրից կգնամ, ապրելու գումար չունեմ

Ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները երեկ կրկին ակցիա էին կազմակերպել Կառավարության դիմաց`պարետ Տիգրան Ավինյանին խնդրելով իրենց ոլորտի մարդկանց թույլ տալ աշխատել: Դերասան Սարգիս Գրիգորյանը մասնակցել էր նախորդ ակցիային, նույնիսկ, բերման ենթարկվել, սակայն այս անգամ նա ակցիային ներկա չէր:


Tert.am Life-ը կապ հաստատեց նրա հետ`պարզելու, թե ինչու չի մասնակցել ցույցին:


Սարգսի խոսքով`տեղյակ չի եղել, որ ակցիա է կազմակերպվում, եթե նույնիսկ իմանար,չէր գնա: «Իմ ասածները չեն լսում, բերման են ենթարկում, չեն հասկանում ինձ, թքած ունեն իմ պահանջների վրա, ուրեմն` ինչո՞ւ գնամ, որ նորի՞ց բերման ենթարկեն. դրանից չեմ վախենում, ուղղակի օրս է կորչում: Դրա փոխարեն ծառերս կջրեմ, իմ հարազատ մարդկանց հետ ժամանակ կանցկացնեմ: Իմ դիրքորոշումը չի փոխվել, նույնն է՝ երկու ամիս հետո վիճակն ավելի վատ է լինելու: Օգոստոսից հետո կառավարությունը մեր ոլորտի մարդկանց պահելու բեռը պիտի տանի մինչև ապրիլ: Իմ ոլորտի ծանոթներից շատերը երեկոյան խմած զանգում են ու լացում, քանի որ չեն կարողանում երեխաներին պահել»,-ասաց նա:


Ըստ Սարգսի`ցանկացած ցույց պետք է կազմակերպիչ ունենա, ով կկոորդինացնի ցուցարարների պահանջներն ու ժամկետները. «Եթե ինձ նման մարդիկ ցանկություն կունենան նստել, խոսել, կոորդինացնել մեր պահանջները`կստանձնեմ նաև կազմակերպչական աշխատանքներ, կգնամ ու կներկայացնեմ մեր պահանջները համապատասխան մարդկանց: Այն ցույցը, որին ես էի գնացել` «բարդակ» էր: Մեկ անգամ ցույցի գնացի, մարդիկ սկսեցին ինձ թուրք, դավաճան, «չուզող» ասել»:


Դերասանն ընդգծեց, որ բոլորը սրճարաններ են գնում, անում են այն, ինչ ուզում են, բայց իրենց թույլ չեն տալիս աշխատել: «Կարող են բացել ռեստորանները`պայմանով, որ տնօրենները հետևողական լինեն, հյուրերը հինգ-հինգ պարեն, 70 հոգուց ավելի հյուր չլինի, շատ բաներ կարելի է որոշել,-ասաց նա և հավելեց, որ հարուստ, միջին, աղքատ խավի մարդիկ այսօր նույն իրավիճակում են հայտնվել,-Եթե կարանտինային օրակարգը երկարաձգեն մինչև օգոստոսի 15-ը, երկրից կգնամ: Ապրելու համար գումար չունեմ, մեքենաներս էլ չեմ կարողանում վաճառել, չեն գնում: Մենք մեղք չունենք, որ պանդեմիա է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր