Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

11 հուլ 2020 11:35

Գիտնականներն ապացուցել են, որ մահամերձ եւ անգիտակից վիճակում գտնվող մարդը շարունակում է լավ լսել

Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականներն իրենց ուսումնասիրության արդյունքում ապացուցել են, որ մահամերձ եւ անգիտակից վիճակում գտնվող մարդը շարունակում է լավ լսել, հայտնում է Popmech-ը:


Համարվում է, որ լսողությունը վերջին զգայարաններից է, որը մարդը կորցնում է մահանալիս: Գիտնականների մոտ հարց է առաջացել՝ արդյո՞ք մահացող անգիտակից մարդը իսկապես ունակ է լսել:


Ուսումնասիրությանը մասնակցել են առողջ մարդիկ, հոսփիսի պացիենտներ, ովքեր գիտակից վիճակում են եղել, ինչպես նաեւ նույն պացիենտները, բայց երբ արդեն մահամերձ են եղել: Նրանց բոլորի ուղեղի էլեկտրական ակտիվությունը չափել են էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի օգնությամբ:


Պարզվել է, որ նույնիսկ մահացող ուղեղը կարող է նորմալ արձագանքել հնչյուններին, երբ մարդն արդեն գտնվում է անգիտակից վիճակում: Ավելին, ըստ գիտնականների, մահացող մարդու ուղեղը արձագանքել է հնչյուններին ճիշտ այնպես, ինչպես առողջ մարդու ուղեղը: Բայց միեւնույն ժամանակ, դեռեւս չկա այն հարցի պատասխանը, թե արդյոք անգիտակից վիճակում մահացող մարդը կարող է հասկանալ, թե ինչ է լսում:


«Այս առաջին փորձը հաստատում է այն գաղափարը, որ մենք պետք է շարունակենք զրուցել մարդկանց հետ, երբ նրանք մահանում են, քանի որ նրանց ուղեղում ինչ-որ բան է տեղի ունենում»,- ասում է ուսումնասիրության առաջատար հեղինակ Էլիզաբեթ Բլուդոնը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր