Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

13 հուլ 2020 17:00

Գուցե նաեւ անհրաժեշտություն առաջանա դիմել պատժիչ գործողությունների

Ադրբեջանական արկածախնդրությանը հետեւել է  մեր զինված ուժերի համարժեք  եւ  բավարար պատասխանը: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին  լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլի»-ի  պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը՝ խոսելով  Տավուշի մարզում հակառակորդի  ներթափանցման փորձի եւ սահմանում առկա լարվածության մասին:


«Հայաստանի Հանրապետության սահմանները եղել են, կան ու կլինեն անառիկ»,- նշեց պատգամավորը:

Հարցին, թե ինչով կարող է պայմանավորված լինել այս լարվածությունը, քանի որ այս անգամ սադրանքը ոչ թե Արցախի, այլ Հայաստանի հանրապետության սահմաններին եղավ,  Տիգրան Ուլիխանյանը պատասխանեց, որ նման գործողությունները ՀՀ սահմանների նկատմամբ առաջին անգամը չեն:


Իսկ ինչով պայմանավորված լինելը պատգամավորը հստակ նշել չկարողացավ. «Կարող եմ ենթադրություններ անել, որ սա հնարավոր  է կապված լինի Ադրբեջանի ներքին քաղաքական  իրավիճակի հետ, ռազմաքաղաքական ղեկավարությունը, սեփական դիրքերը քաղաքական արենայում թուլացած համարելով եւ  փորձելով  վերականգնել կամ ինչ-որ կերպ ամրացնել իր դիրքերը, ստեղծում է այսպիսի դրվագներ, որպեսզի  ներքին լսարանին ցույց տա, որ իր  երկիրը գտնվում է ինչ-որ  սթրեսային իրավիճակում եւ նրան  անհրաժեշտ են  համախմբումներ: Դա մեզ, ըստ էության, չի հետաքրքրում, մեր խնդիրն է անառիկ պահել հայկական սահմանները, իսկ մեր զինված ուժերը դա  իրականացնում են»:


Անդրադառնալով տվյալ խնդրի ներքաղաքական գործոնին պատգամավորը նշեց,  որ ինքը տպավորություն ունի, որ  որոշ մարդիկ լավ իրազեկված չեն, որ  Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված ցանկացած մեծ ռազմական գործողություն ստանալու   է համարժեք հակահարված եւ ռազմական գործողությունների դադարեցման օրվա եւ տեղանքի վերաբերյալ որոշումները այսուհետեւ կայացվելու են  մայրաքաղաք Երեւանում ժողովրդի վստահության քվեն  ստացած քաղաքական իշխանության կողմից:


«Վստահ եմ, որ մեր արտաքին  հարաբերություններով  զբաղվող գործընկերները բոլորը կատարում  են իրենց գործը եւ այդ ուղղությամբ իրենց աշխատանքն անպայման արդյունք կտա, բայց այնուամենայնիվ, ես, որպես Հայաստանի Ազգային ժողովի  պատգամավոր,  շեշտադրումը կատարում եմ մեր գործողություններին՝ ինչ պետք է անենք մենք եւ այդ գործողություններում տարընկալումներ չպետք է լինեն: ՀՀ-ն սուվերեն երկիր է, եւ իր սահմանները պաշտպանելու համար կարող է եւ գուցե նաեւ անհրաժեշտություն առաջանա դիմել  պատժիչ գործողությունների»,- հավելեց պատգամավորը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր