Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

15 հուլ 2020 11:54

Վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ

Հուլիսի 12-ից սկսած հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմն ունեցել է ընդհանուր մոտ երկու տասնյակ վիրավորներ, այդ թվում նաև երկու ոստիկանները։ Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության նախկին մամուլի խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը:


«Վիրավորների կեսը թեթև, աննշան վնասվածքներ են ունեցել, մեկ-երկու ժամ հետո վերադարձել  են շարք իրենց խնդիրը կատարելու»,- նշեց նա։


Ա. Հովհաննիսյանի հաղորդմամբ, այս պահին Հայաստանի բուժհաստատություններում բուժվում է 10 վիրավոր,  որոնցից 5-ը թեթև վնասվածներ են ստացել, 5-ի վիճակը  միջին է կամ մի քիչ ավելի ծանր միջից։ Բժիշկների հավաստմամբ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։


Նա ասաց, որ 5 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։


Հիշեցնենք որ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է. «Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։


Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։


Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։
Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։
Առողջություն և շուտափույթ ապաքինում տղաներին, իսկ զինվորական բժիշկները, իրոք, պատվով են կրում իրենց վեհ կոչումը»։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր