Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

17 հուլ 2020 12:55

Ադրբեջանում կադրային փոփոխություններն ունեն հեռահար նպատակներ. ընդհում մինչեւ նախագահի փոփոխություն

Լրագրողներն այսօր Մինսկում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ զրույցում հետաքրքրվել են, թե արդյոք Ադրբեջանի սկսած գործողությունները կարող են վերածվել լայնամասշտաբ պատերազմի:


Փոխարտգործնախարարը նշել է.


«Կանխելու համար երկու գործոն կա՝ մեկը, որ իրականացնում է մեր ՊՆ-ն, մեր բանակը, որը ցույց է տալիս, որ այդպիսի մոտեցումները միշտ պատժվելու են, երկրորդը, բնականաբար, դիվանագիտական ասպարեզում է, որտեղ պետք է լինել ակտիվ, որովհետև պարզ է, որ տեղի է ունեցել ագրեսիա»:
Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախագահ Էլմար Մամեդյարովի պաշտոնանկությանը, ասաց

«Ցավոք սրտի առ այսօր այդ քաղաքականությունը եղել է դեստրուկտիվ, տեսնենք ինչպես կլինի սրանից հետո»,-ասաց նա:


Հարցին, թե ինչպես կազդի սահմանին լարվածությունը բանակցային գործընթացի վրա, փոխնախարարը պատասխանեց. «Բնական է, որ ուժային լուծման ցանկացած փորձ միայն խանգարում է խաղաղ բանակցային գործընթացին: Այս տեսանկյունից Ադրբեջաի վերջին քայլն ավելի է հեռացնում այդ հեռանկարը:


Դիտարկմանը, որ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե Էլմար Մամեդյարովը փորձել է Հայաստանի հետ համագործակցել, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. Կարծում եմ՝ այստեղ խնդիրը ոչ այնքան արտաքին է, քան ներքին: Ադրբեջանում վաղուց են տեղի ունենում կադրային փոփոխություններ եւ այնպիսի տպավորություն է, որ այդ կադրային փոփոխությունները  շատ հեռահար նպատակներ, ընդհուպ մինչեւ նախագահի փոփոխություն»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր