Շիրակի փողոցում բшխվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն․ 4 վիրшվորներից մեկը հղի կին է, մյուս երեքը՝ երեխաներ          Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և այլ կապեր խզելու օրակարգ ՀՀ կառավարությունը չունի       Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ՝ Զելենսկու հետ հանդիպումից առաջ    

23 հուլ 2020 13:35

Գերմանիայում հրկիզել են ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան. կա միտումնավոր հրկիզման վարկած

Այս գիշեր՝ հուլիսի 23-ին, ժամը 00.12-ին, հրկիզվել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենան: Տեղեկությունը հայտնում է Գերմանիայում Հայաստանի դեսպանության Facebook-ի էջը։

«ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության համապատասխան մարմինները պաշտոնապես տեղեկացված են»,–ասված է հաղորդագրության մեջ:



Տեղեկացվում է, որ այժմ գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը:
Նշենք, որ հայ–ադրբեջանական սահմանին վերջին 10 օրերի ընթացում գրանցված լարման հետևանքով, տարբեր երկրներում հայ համայնքի ներկայացուցիչները հանրահավաք են իրականացնում Ադրբեջանի դեսպանատների դիմաց` բողոքեոլ այդ երկրի ագրեսիվ պահվածքից։ Խաղաղ ակցիանները հաճախ վերաճում են բախումների հայերի և ադրբեջանցիների միջև։ Մասնավորապես բախումներ եղան Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ–ում, Մոլդովայում։












Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր