Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց          Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը       ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար    

24 հուլ 2020 11:34

Սա բացառիկ հաղթանակ է մերոնց համար.Եվս մեկ հաղթանակ Բանաձևային պատերազմում

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հայկական կողմի հաղթանակ է որակում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից՝ նախօրեին քվեարկությամբ աջակցություն հայտնելը Արցախին օգնություն  տրամադրելու փոփոխությանը։


«Եվս մեկ հաղթանակ «Բանաձևային պատերազմում: Արցախի ականազերծման ծրագիրը հաստատվեց:


Հայկական կազմակերպություններին հաջողվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատում հաստատել Արցախի ականազերծման ծրագիրը: Այս ծրագրի դեմ աննախադեպ ակտիվ աշխատել է Ադրբեջանը` բոլոր ուղղություններով: Սենատում հաստատվելուց հետո այն կգնա նախագահի ստորագրմանը: Այս պահին ծրագիրը պահպանելու շանսերը մեծ են:


Սա բացառիկ հաղթանակ է մերոնց համար, քանի որ ԱՄՆ անվտանգության խորհուրդը լուրջ աշխատում էր ադրբեջանցիների հետ` ծրագիրը դադարեցնելու համար:


Սենատում էլ դեռ աշխատանք կա անելու, որը վստահ եմ հայկական երկու կազմակերպությունները հաջողությամբ կանեն»,-գրել է նա։


Ավելի վաղ հայտնել էինք, որ փոփոխությունը նախատեսում է 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն՝ HALO Trust-ի կողմից իրականացվող ականազերծման շարունակական ջանքերի համար:


Հիշեցնենք, որ շուրջ երեք ամիս առաջ որոշում էր կայացվել Արցախում հումանիտար ականազերծման համար տրամադրվելիք 1.4 մլն դոլար օգնությունը հատկացնել մեկ այլ՝ կրթական և մշակությային փոխանակման ծրագրի:


Ականազերծման և վերականգնման ջանքերին աջակցելու Արցախին շարունակվող օգնությունը ANCA- ի  քաղաքականության առաջնահերթությունների առանցքային մասն է եղել `ապահովելու Արցախի անվտանգությունն ու ազատությունը: ANCA- ի հովանու ներքո գտնվող Միացյալ Նահանգների HALO Trust- ը ականազերծում է կատարում Արցախում 2001 թվականից:


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր