Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

25 հուլ 2020 14:34

Գիշերը ադրբեջանցիների կողմից հարձակում է տեղի ունեցել․1 հայ հրազենային վնասվածք է ստացել, լինելու են մասսայական ձերբակալություններ

Մոսկվայում հայերի շրջանում վախի մթնոլորտ ընդհանրապես չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի միավորված հայերի կազմակերպության համանախագահ Դավիթ Տոնոյանը:


Նրա խոսքով, այս գիշեր Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև բախումները համեմատաբար քիչ են եղել:


«Գիշերը ժամը 2-ին Շչերբինկա քաղաքում ադրբեջանցիների կողմից հարձակում է տեղի ունեցել և հայ տղաներից մեկը հրազենային վնասվածք ունի ոտքին: Միայն այս դեպքի մասին գիտեմ, մյուսների հետ հետո չհաջողվեց կապ հաստատել»,- ասաց Դավիթ Տոնոյանը:


Նա ասաց, որ երեկ Մոսկվայում պատկան մարմինների, իրավապահների և ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ են հանդիպում ունեցել: Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին քայլեր են ձեռնարկվում, որպեսզի ապահովեն մեր հայրենակիցների անվտանգությունը:


«Մեր մյուս քայլերից մեկն էլ այն է, որպեսզի հնարավորինս շուտ կանխենք և հանդարտեցնենք այս կոնֆլիկտը: Մոսկվայում իրավապահները հորդորում են չտրվել սադրանքներին, քանի որ իրենք ժամանակ չեն կորցնելու՝ հասկանալու համար, թե ով է սկսել և ով է մեղավոր, ու լինելու են մասսայական ձերբակալություններ: Դրանից հետո սկսել են իրավապահներն իրենց գործողությունները, և նույնիսկ կասկածի դեպքում ձերբակալել են, անգամ տներն են մտել, թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների»,- ասաց Դավիթ Տոնոյանը:


Նրա խոսքով, այս պահին մեկ հոգի հիվանդանոցում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր