Տեսանյութ.Ադրբեջանցիների փակ ծրարը հանձնել եմ Փաշինյանին. Արթուր Վանեցյանը՝ 5 մլրդ դոլար գործարքի մասին          Ինչու ՀՀ գլխավոր դատախազը Ադրբեջանի գործողություններին հակակշիռ ոչինչ չի անում. «Ժողովուրդ»       Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը. Աբրահամյան    

25 հուլ 2020 14:15

Երեկ Լյուբերցիում ձերբակալված 7 հայերը ազատ են արձակվել ադրբեջանցիների հետ բախումներից հետո

Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ ազատ են արձակվել 7 հայեր, որոնք ավելի վաղ ձերբակալվել էին մոսկովյան անկարգությունների և ադրբեջանցիների հետ բախումների ժամանակ:


«Երեկ երեկոյան Լյուբերցիում ձերբակալված 7 հայերը, որոնք դիմել էին ՌՀՄ թեժ գծին, առավոտյան ազատ են արձակվել», - ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը հայրենակիցներին կոչ է անում չարձագանքել սադրանքներին, այդ թվում՝ նորահայտ «հասարակական գործիչների» սադրիչ ելույթներին, որոնք օգտագործում են ադրբեջանցիների կազմակերպված խմբերի հարձակման ենթարկված հայերի հուզական վիճակը։
«Այդ վայ-գործիչները ոչինչ չեն որոշում նույնիսկ իրենց ընտանիքի շրջանակում, բայց հանուն ֆեյսբուքյան «լայքերի» անպատասխանատու կոչեր են հրապարակում և հանդես են գալիս իրենց ժողովրդին ու երկիրը խայտառակող ուղիղ եթերներով` այս օրերին ավելի տակնուվրա անելով հասարակությանը։ Զգոնություն։ Հանգստություն։ Եվ կապ ենք պահպանում միմյանց հետ», - նշված է ՌՀՄ հայտարարության մեջ։


Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում ադրբեջանցիները սկսել են խմբերով հարձակվել հայերի վրա։ Տեսանյութերից մեկում մի խումբ ադրբեջանցիներ ծեծում էին հայկական համարանիշով մեքենայում գտնվող տղամարդուն, մյուսում` ոտքերով հարվածում տարեց տղամարդուն ու հարցնում` ո՞ւմն է Ղարաբաղը։


Տեղեկություն կա, որ հայերից մեկն էլ դանակահարվել է։


«Ադրբեջանցիների միությունն» իր հերթին հայտարարել է, որ հայերը հարձակվել են Մոսկվայի «1001 գիշեր» ռեստորանի վրա, ծեծել են մի մրգավաճառի։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր