Ինչպես 14 միլիոն իրանցիները, ես էլ պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի          Պայքարել անվանման դեմ՝ սա իսկապես նորարարություն է, պրիմիտիվ վախի դրսևորում է       Հայաստանում կարո՞ղ է ընտրություններին մասնակցել «Ուժեղ քաբաբ Ստյոպի մոտ» անունով կուսակցությունների դաշինք, թե ոչ    

25 հուլ 2020 15:15

Կրկին բախումներ.տեղեկություններ կան, որ Ադրբեջանի նախագահը մտադիր է պարգեւատրել այն ադրբեջանցիներին, որոնք մասնակցել են հայերի վրա հարձակումներին

NEWS.am- ի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Հերման Անանյանցը հայտնել է, որ տեղեկություններ կան, որ Ադրբեջանի նախագահը մտադիր է պարգեւատրել այն ադրբեջանցիներին, որոնք մասնակցել են հայերի վրա հարձակումներին:


Հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումներ են գրանցվել նաեւ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Բելգիայում եւ եվրոպական այլ երկրներում: Այս ֆոնին օրերս ադրբեջանցիներին պատկանող «Ֆուդ սիթի» շուկան վերջերս հրաժարվեց հայկական գյուղմթերքից: Դրանից հետո Ռուսաստանի հայերը սոցցանցում ֆլեշմոբ նախաձեռնեցին՝ հայկական գյուղմթերքն իրացնել օգնելու համար, որի վաճառքն այդ շուկայի տարածքում արգելված էր:


Բացի այդ, ահազանգեր են ստացվում այն մասին, որ ադրբեջանցի գործարար Արազ Ագալարովին պատկանող «Կրոկուս» առեւտրի կենտրոններից հանվել են հայկական արտադրության բոլոր ապրանքները եւ փոխարինվել են ադրբեջանական ապրանքներով:
***
Շաբաթ օրը իրավապահները սկսել են ստուգել այն տեղեկությունները, ըստ որոնց Մոսկվայի հարավ-արևելքում հայ և ադրբեջանցիների միջև հերթական զանգվածային ծեծկռտուքն է եղել: Լուրը հաղորդում է «Ինտերֆաքս»-ը


«Մոսկվայի հարավում, Մարշալ Զախարովի 20 հասցեում, տեղի է ունենում զանգվածային ծեծկռտուք երիտասարդների շրջանում, հավանաբար, Հայաստանից և Ադրբեջանից: Ոստիկանությունը ստուգում է այդ տեղեկատվությունը», - «Ինտերֆաքս» -ին հայտնել է իրազեկ աղբյուրը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր