Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

25 հուլ 2020 15:55

Եւս 9 մարդ է ձերբակալվել.բախումներին մասնակցած օտարերկրացիների համար կարող է 5 տարի ժամկետով երկիր մուտքի ժամանակավոր արգելք սահմանափակվել

Մոսկվայում ոստիկանությունը հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումների եւս 9 մասնակցի է ձերբակալել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ-ի մայրաքաղաքային ԳՎ-ի մամուլի ծառայությունից:


«Ոստիկաններն ապօրինի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալել են ինը մարդու: Հուլիսի 24-ին Մոսկվայում քաղաքացիների միջեւ բախումներ են տեղի ունեցել: Մասնավորապես, Տրոիցկի եւ Նովոմոսկովսկի վարչական շրջաններում տղամարդը մարմնական վնասվածքներ է ստացել, կոտրվել են խանութի ապակիները: Մեկ այլ միջադեպի ընթացքում անհայտ անձինք կոտրել են սրճարանի եւ ավտոլվացման կետերի շենքերի ապակիները, ինչի արդյունքում այցելուներից մեկը վնասվածք է ստացել ապակու բեկորներից։ Քրեական գործերը հարուցվել են ՌԴ ՔՕ 213 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հիմքով («Խուլիգանություն մի խումբ անձանց կողմից»)»,- նշել են ոստիկանությունում:


Հաղորվում է, որ ներկայումս իրականացվում են քննչական գործողությունների համալիր եւ օպերատիվ միջոցառումներ, որոնք ուղղված են դեպքի բոլոր հանգամանքների պարզմանը եւ կասկածյալների ձերբակալմանը: Ոստիկանությունում ընդգծել են, որ անմիջապես կխափանեն հասարակական կարգի խմբային խախտումների ցանկացած դրսեւորում, ինչպես նաեւ պատասխանատվության կենթարկեն օրինախախտներին: Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրության համաձայն, բախումներին մասնակցած օտարերկրացիների համար կարող է հինգ տարի ժամկետով երկիր մուտքի ժամանակավոր արգելք սահմանափակվել։


Հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայի Մերիինո շրջանում մի շարք կոնֆլիկտային իրավիճակներ են ծագել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ: Ուրբաթ օրվա ընթացքում Մոսկվայի տարբեր հատվածներում մի շարք նոր բախումներ են տեղի ունեցել: Այսպիսով, Նոր Մոսկվայի Սալյարեւում մի խումբ ադրբեջանցիներ փայտե մահակներով եւ մետաղական ձողերով ջախջախել են հայերի պատկանող շինանյութերի խանութը: Բացի այդ, թվով 7 հայ Հայաստանից փայտե մահակներով ներխուժել են Բրատիսլավսկայա փողոցում գտնվող ադրբեջանական ռեստորան եւ ջարդ են կազմակերպել: Եւս մի քանի բախում տեղի է ունեցել քաղաքի այլ թաղամասերում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր