Մոսկվայի «Ֆուդ սիթիի» սեփականատերերը նահանջո՞ւմ են.Շուկայի սեփականատերերը պահպանելու են հավասարության սկզբունքը՝ անկախ ազգությունից

«Ֆուդ սիթիի» շուրջ սկանդալ ծագեց, երբ որոշեց մեծածախ շուկայի տարածք չթողնել հայկական մթերքով բեռնված բեռնատարները։ «Ֆուդ սիթիի» սեփականատերերը ծագումով ադրբեջանցիներ են, որոնք հայ-ադրբեջանական սահմանի բախումների ֆոնին այդպես էին փորձում աջակցել իրենց պատմական հայրենիքին ։ Սակայն ավելի ուշ հայերին հաջողվեց իրացնել ապրանքները «Бухта» և «Шелковый путь» կենտրոններում, ինչպես նաև Տուլայի առևտրի կենտրոնում։
Հիմա Նիսանովն ասում է, որ իր և «Киевская площадь» ընկերությունների խմբի գործընկերների համար ռուսական օրենսդրության պահպանումը անվիճելի առաջնահերթություն է։
«Երկար տարիների աշխատանքի ընթացքում մեր ընկերությունները մշտապես հոգ են տանում սպառողների, գործընկերների և վարձակալների շահերի մասին՝ անկախ նրանց ազգությունից կամ դավանանքից»,-ասել է նա։
Գործարարը վստահեցրել է, որ «Киевская площадь» ընկերությունների խմբի բաժնետերերն ու ղեկավարները մտադիր են այսուհետ ևս հավատարիմ մնալ այդ սկզբունքներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով խմբի օբյեկտներում աշխատող բոլոր անձանց համար առավելագույնս հարմարավետ և անվտանգ պայմանների ստեղծմանը: