Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

29 հուլ 2020 11:15

Կորոնավիրուսի վարակման 308 նոր դեպք. կա 6 մահ. ապաքինվել է 467 մարդ

Հայաստանում հուլիսի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 308 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսի 37937 դեպք:



Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 160380, վերջին մեկ օրում` 1853 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 9165 պացիենտ, պակասել է 165-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 27824  անձ` վերջին մեկ օրում 467 անձ:


Ընդհանուր առմամբ, 723 պացիենտ մահացել է (ավելացել է 4-ով):


Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 225 է:
Պացիենտները եղել են 83 (կին), 64 (կին), 84(տղամարդ) եւ 68 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր