Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

29 հուլ 2020 11:56

Բժիշկները փրկել են մի կնոջ, ում սիրտը 3 օրով դադարել էր զարկել, ամենահետաքրքիրը՝գիտակից վիճակում էր եւ զրուցում էր

Չինաստանի Շենսի նահանգի Սիան քաղաքում բժիշկները փրկել են մի կնոջ, ում սիրտը 3 օրով դադարել էր զարկել։ Ինչպես հայտնում է Global Times-ը, 23-ամյա հիվանդը չէր քնում մինչեւ ուշ ժամ, ինչը օրգանիզմի թուլացման էր հանգեցրել։ Հուլիսի կեսերին կնոջ մոտ մրսածությունից ֆուլմինանտային միոկարդիտ էր զարգացել, ինչի հետեւանքով կարդիոգենային շոկ էր տեղի ունեցել։


Երբ հիվանդի սիրտը դադարել էր զարկել,բժիշկները շտապ արյունը թթվածնով հագեցնելու այլընտրանքային մեթոդ էին կիրառել՝ էքստրակորպորալ մեմբրանային թթվածնացում, որպեսզի ապահովեն նրա շնչառությունը եւ պահպանեն սրտի աշխատանքը: Կյանքի եւ մահվան եզրին գտնվելուց հետո երեք օր անց հիվանդի սրտային գործառույթը վերականգնվել էր:


Ամենահետաքրքիրն այն է, որ ամբողջ ժամանակ, երբ նրա սիրտը չէր զարկում, կինը գիտակից վիճակում էր եւ զրուցում էր իրեն շրջապատող մարդկանց հետ: Նա զարմանալիորեն լավ տրամադրություն ուներ եւ հաղորդագրություններ էր ուղարկում ընկերներին՝ պատմելով իր զարմանալի փորձի մասին:


Այս պացիենտի մասին տեսանյութը հրապարակվել էր չինական Weibo ցանցում եւ արջանացել էր հասարակության լայն զանգվածների ուշադրությանը՝ մոտ 20․000 մեկնաբանություններ եւ ռեփոստ ստանալով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր