18-ամյա Դավիթին հիվանդանոցից տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ          Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց       Դավիթն ասաց՝ ինձ ուր են տանելու, դպրոցը կավարտեմ, պատասխան չունեի    

29 հուլ 2020 16:16

Ֆիլիպինների հյուսիսում արձանագրվել է խիստ ախտածին թռչնագրիպ

Ֆիլիպինների գյուղատնտեսության նախարարությունը հաստատել է, որ Պամպանգա նահանգում ֆերմաներում H5N6 թռչնագրիպ է հայտնաբերվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Վիրուսի տարածումը կանխելու համար ոչնչացվել է 38,7 հազար հավ: Մասնագետների խոսքով՝ վիրուսը չի հայտնաբերվել բրոյլեր ճտերի մոտ, որոնք կարող էին հայտնվել տեղաբնակների սեղաններին:


Թռչնաբանների գնահատմամբ՝ Կենտրոնական Լուսոն շրջանում, որտեղ գտնվում է Պամպանգան, ամեն տարի մինչեւ 150 000 չվող թռչուն է բույն դնում: Իշխանությունները ֆերմերին խորհուրդ են տալիս թույլ չտալ կոնտակտ տնային եւ վայրի թռչունների միջեւ :  
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ թռչնագրիպը թռչունների վարակիչ վիրուսային հիվանդություն է, հաճախ առանց ակնհայտ ախտանիշների: Որոշ դեպքերում վիրուսը կարող է առաջացնել հիվանդություն կամ ասիմպտոմատիկ ինֆեկցիա մարդկանց և կենդանիների մոտ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր