Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

30 հուլ 2020 16:00

Կրեմլը հերքում է Մոսկվայի կողմից Բելառուսում իրավիճակի ապակայունացման մասին տեղեկությունները

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը զրպարտություն է անվանում այն տեղեկությունները, որ Մոսկվան կարող է ինչ-որ մեկին ուղարկել Բելառուս՝ հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու համար։ Այս մասին հաղորդում է Gazeta.Ru-ն:


«Իհարկե, սա ոչ այլ ինչ է, քան զրպարտություն: Ռուսաստանը և Բելառուսը Միության պետություններ են, նրանք դաշնակիցներ են, ամենամոտ գործընկերներ, հետևաբար, իհարկե, դրա մասին խոսք չի կարող լինել», - ասել է Կրեմլի խոսնակը:


Ըստ Պեսկովի, պետք է պարզվի ռուսների ձերբակալության հետ կապված դեպքը: Մոսկվան հուսով է, որ շուտով կստանա տեղեկատվություն, որը լույս կսփռի այս հանգամանքների վրա:


Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Բելառուսը հաղորդել էր, որ Մինսկի մոտակայքում ձերբակալվել են արտասահմանյան «Վագներ» ռազմական խմբավորման  ավելի քան 30 զինյալներ, որոնք Բելառուսում նախագահական ընտրությունների քարոզչության ընթացքում պլանավորում էին ապակայունացնել երկրում իրավիճակը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կատարվածն անվանել է արտակարգ իրավիճակ:


Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Անդրեյ Ռավկովը լրագրողներին հայտնել է, որ Բելառուսի տարածքում գտնվել է մինչև 200 զինյալ, որոնցից 33-ը ձերբակալված են, և նրանք այժմ փնտրում են մյուսներին: Ռավկովը հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել  ահաբեկչական գործողություն նախապատրաստելու հոդվածով։


Բելառուսի նախագահական ընտրությունները կկայանան օգոստոսի 9-ին։ Արդեն 6-րդ անգամ ընտրություններին կմասնակցի նաև 65-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա հետ մրցելու իրավունք են ստացել չորս թեկնածուներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր