Ինչ գործ ունի Թուրքական Bayraktar TB-2 մարտական անօդաչուն Գյումրիի Շիրակի օդանավակայանի մերձակայքում          Ռուսաստանի հայերը հումանիտար օգնություն են հավաքում, հավաքագրում կամավորներին՝ առաջնագծի համար       Տեսանյութ.Վազգեն Սարգսյան փողոցից ոստիկանները քիչ առաջ կասկածելի վարքագծով անձի տեղափոխեցին բաժին    

31 հուլ 2020 10:00

Մարտահրավեր՝ ՆԻկոլ Փաշինյանին. շատ շուտով` արձակուրդից հետո, այդ պրոբլեմը «բլիժնի բոյի» կվերածվի.«Իրատես»

«Իրատես» թերթը գտրում է. «Ասում են, թե թիմը Նիկոլ Փաշինյանի տակից ավազահատիկի նման սահում է. մի կողմից ՍԴ դատավորի թեկնածության խնդիրը, որը բանակների է բաժանել առանց այն էլ մի կերպ զսպվող «Իմ քայլին», մյուս կողմից Մակունցի ծիծաղելի պահվածքը` կապված Զարեհի որդի` «շիշ բռնող» Հայկ Սարգսյանի հետ, որն առանց այն էլ Նիկոլի «սեւ ցուցակում» էր, որպես պոտենցիալ մանդատը վայր դնող, որովհետեւ բացարձակ «պրիզնատ» չի գալիս որեւէ մեկին, այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանին։


«Իմ քայլում» հավերժ զբաղված են նրա հետքերը սրբելու սրբազան գործով։ Նախագահական աղջիկներ տանելու, թանկարժեք ավտոմեքենայով վոյաժներ անելու, սոցցանցերում «էքսկլյուզիվ» նկարներ գցելու վերջինիս արարքները մաքրելու արարողություններով:




Իսկ դիմակ չկրելու փարթին, ասում են, վերջինիս կողմից ուղղակի մարտահրավեր էր Նիկոլ Փաշինյանին, ինչն էլ լցրել է Փաշինյանի համբերության բաժակը. ասում են` շատ շուտով` արձակուրդից հետո, պրոբլեմը «բլիժնի բոյի» կվերածվի»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր