Այս կենդանակերպի նշաններին հուլիսը խոստանում է լինել արագ, վառ ու փոփոխություններով լի ամիս          Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

03 օգոս 2020 10:30

ՀՀ ՊՆ-ն հերքում է թուրքական F-16-ների՝ Հայաստանի սահմանին մոտենալու տեղեկությունը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է տարածված տեղեկությունն այն մասին, որ թուրքական F-16 կործանիչները մոտեցել Հայաստանի սահմանին՝ Երեւանից 56 կիլոմետր հեռավորության վրա:

«Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»,- ասվում է այսօր՝ օգոստոսի 3-ին, ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ Lenta.ru-ն,  վկայակոչելով Avia.pro պորտալը, հաղորդել էր, որ թուրքական առնվազն 2 F-16 կործանիչներ մոտեցել են Հայաստանի սահմանին եւ հետ շրջվել միայն այն ժամանակ, երբ մայրաքաղաք Երեւանից հեռավորությունը 56 կիլոմետր էր: Ըստ կայքի՝ սա արվել է Երեւանին հնարավոր հարված հասցնելու զորավարժության շրջանակում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր