Ալիևն օգտագործում է COVID-ն ու Հայաստանի հետ ռազմական լարվածությունը՝ ընդդիմությանը վերացնելու համար.Եվրոպական խորհրդարան

S&D խմբի փոխնախագահ Քեթի Պիրին Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ զարգացումներն անհանգստացնող է համարում, հատկապես Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից դաժան խոշտանգումների վերաբերյալ հավաստի զեկույցներից՝ ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» (ԱՀ) կուսակցության նախագահի տեղակալ Ֆուադ Գահրամանլիի նկատմամբ:
Ասվում է, որ Գահրամանլին մեկն է այն տասնյակ ընդդիմադիր գործիչների շարքում, որոնք ձերբակալվել են նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից՝ հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքներով և Ալի Քերիմլիի հետ ներկայումս ապօրինի կերպով ենթարկվել է դե-ֆակտո տնային կալանքի:
«Այս դատապարտելի գործողությունները մաս են կազմում նախագահ Ալիևի կողմից ընդդիմության անդամների ահաբեկման, ոտնձգությունների և ձերբակալությունների համակարգի։ Խախտելով Ադրբեջանի օրենսդրությունը և երկրի միջազգային պարտավորությունները, նրանց մերժվում են իրենց հիմնական իրավունքները, ինչպիսիք են շփումը իրենց փաստաբանների և ընտանիքների հետ:
Անթույլատրելի է, որ նախագահ Ալիևը օգտագործում է COVID-19 համաճարակը և վերջերս Հայաստանի հետ ռազմական լարվածության աճը` որպես արդարացում` երկրի քաղաքական ընդդիմության մնացորդները վերացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Հաշվի առնելով Ադրբեջանում տիրող իրավիճակի լրջությունը՝ կոչ են անում ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ առանց հապաղելու, Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ սահմանել թիրախավորված պատժամիջոցներ, որոնք պատասխանատու են երկրում քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության բռնաճնշումների համար։