Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

04 օգոս 2020 16:00

Տեսանյութ.Քո դեմքն արդեն հոգնեցրել է, քո խոսելաոճը,ի՞նչ խիղճ կարող է ունենալ սովխոզի տնօրենը.Ժիրինովսկին` Լուկաշենկոյին

ԼԴՊՌ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կրկին քննադատել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, հաղորդում է moyby-ը:


Տեսանյութը հրապարակվել է Tik Tok-ում:


«26 տարի իշխանության ղեկին: Խիղճ պետք է ունենալ, Ալեքսանդր Գրիգորեւիչ: Իսկ ի՞նչ խիղճ պետք է ունենա սովխոզի տնօրենը: Քո դեմքն արդեն հոգնեցրել է, քո խոսելաոճը, անձամբ դու արդեն հոգնեցրել ես»,-ասել է նա:  
«Ոչ մի կուսակցություն չպետք է հավերժ լինի իշխանության: Ոչ մի մարդ: Լուկաշենկոն էլ է կորցնելու իշխանությունը, օգոստոսի 9-ին չէ, ավելի ուշ, բայց կորցնելու է: Եվ ամոթ է լինելու նրան, նա ստիպված է լինելու վազել Յանուկովիչի մոտ, և դա ամենամեծ ամոթն է: 26 տարի իշխանության: Դե գոնե խիղճ պետք է ունենալ, Ալեքսանդր Գրիգորևիչ: Իսկ ի՞նչ խիղճ կարող է ունենալ «սովխոզի» տնօրենը: Նա լավ «սովխոզի» տնօրեն է: Նա լավ բրիգադիր է: Ձմերուկ, կարտոֆիլ է ցանում: Դու ասում ես, որ եվրոպական երկիր ես ղեկավարում: Կարո՞ղ ես հասկանալ, որ քո դեմքն արդեն զզվեցրել է, քո խոսելու ձևը, դու ինքդ ամբողջովին զզվեցրել ես»,-ասել է Ժիրինովսկին:
 
Տեսանյութը դիտեք այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր