Հրդեհ է բռնկվել Թումանյան փողոցում կայանված «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայում          Ամերիկյան զինnւժը բերված է 100 տոկոսանոց պատրաստվածության, վերջնական որոշումը Թրամփինն է, սակայն նա դեռևս հապաղում է       Ներգաղթային վիզայի դիմորդները ԱՄՆ դեսպանության կողմից հավատարմագրված բժշկի կողմից, պետք է անցնեն բժշկական հետազոտություն    

05 օգոս 2020 10:41

Հայտնի են 3 հայի մահվան և 100 վնասվածների մասին, մեծ է անհայտ կորածների թիվը. ԱԳՆ

ՀՀ արտգործնախարարությունը տարբեր սցենարներ է դիտարկում Լիբանանի եղբայրական ժողովրդին առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու համար։
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։


«Այս պահին դրությամբ ունենք տեղեկություն ազգությամբ հայ երեք մահացածների և շուրջ 100 վնասվածների մասին։ Բայց այս թվերը, ցավոք, կարող են աճել, քանի որ մեծ է անհայտ կորածների թիվը։ Ներկա դրությամբ մեր գործընկերների հետ միասին դիտարկվում և գնահատվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ»,– facebook–ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր