Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ          Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել       Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը    

06 օգոս 2020 10:36

Վրաստանը որևէ առնչություն չունի Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետ

Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը հայտնում է, իրենք որևէ առնչություն չունեն Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետ, սակայն միևնույն ժամանակ հաստատել, որ 2013 թվականին նավը Բաթումից ամոնիումի  նիտրատ է փոխադրել Մոզամբիկ, որը, սակայն, արդյունքում հայտնվել է Լիբանանում։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։


Ամոնիումի նիտրատի պիտանելիության ժամկետը մոտ կես տարի, իսկ դրա տևական պահպանումը վտանգ է ներկայացնում, հայտնել են Վրաստանում։


Ծովային տրանսպորտի գործակալությունը նշել է, որ ամոնիումի նիտրատը Վրաստանի կողմից արտահանվող հիմնական ապրանքներից է, և որ այդ բեռը 7 տարի առաջ ուղարկվել է Բաթումի նավահանգստից, Մոլդովայի դրոշի ներքո նավարկող Rhosus նավով։


«Վրաստանի նավահանգիստները լիովին համապատասխանում են անվտանգության միջազգային չափորոշիչներին և կանոնավոր ստուգվում, իսկ բեռների փոխադրման և պահպանման տեխնոլոգիան մտնում է ընդունող երկրի իրավասությունների մեջ, այլ ոչ թե արտահանողի»,-հայտնել են Վրաստանում։


Միայն այս տարի Փոթիի նավահանգստից  արտահանվել է 52 307 տոննա ամոնիումի նիտրատ։


Գործակալությունում ընդգծել են, որ պաշտոնատար անձինք պայթյունի պատճառ են անվանել մեծաքանակ բեռի պահման կանոնների կոպիտ խախտումը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր