NYT.Նավը, որը ամոնիումի նիտրատ էր տեղափոխել Բեյրութ ,կարող էր դառնալ ուժգին պայթյունի պատճառ

Նշվում է, որ 2013 թվականի սեպտեմբերին այդ նավը դուրս է եկել վրացական Բաթումիից եւ ուղեւորվել Մոզամբիկ: Սակայն նրանք ստիպված էին կանգ առնել Լիբանանի մայրաքաղաքում` լրացուցիչ բեռներ վերցնելու համար:
Ըստ Rhosus-ի նախկին կապիտան Բորիս Պրոկոշեւի` անձնակազմին հարկավոր էր լրացուցիչ գումար վաստակել Սուեզի ջրանցքով անցնելու համար վճարելու համար: Ըստ նավի վարկատուներին ներկայացնող փաստաբանների` լրացուցիչ բեռը նախատեսվում էր տեղափոխել Հորդանան:
Սակայն Բեյրութում նավահանգստի վարչակազմը բազմաթիվ թերություններ էր հայտնաբերել եւ առգրավել էր նավը` անձնակազմի անդամներին պարտավորեցնելով մնալ նավի վրա: 2014-ի օգոստոսին անձնակազմն ազատ էր արձակվել, իսկ նավը լքված մնացել էր:
Այնուհետեւ Լիբանանի իշխանությունները նավի վրա գտնվող մոտ 2750 տոննա ամոնիումի նիտրատը տեղափոխել էին նավահանգստի պահեստ, հայտնում է Gazeta-ն:
Ըստ NYT-ի` 2015-ին նավը մոտ 300 մետր վերեւ էր տեղափոխել կանգառի հատվածից, որտեղ այն գտնվում էր, որպեսզի չխանգարի նավերի տեղաշարժին:
Արբանյակային պատկերների համաձայն` 2018-ի փետրվարին Rhosus-ը մի քանի օրվա ընթացքում ջրի տակ էր անցել: