Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում          Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով       Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին    

06 օգոս 2020 17:00

Շուտով «Իզմիրլյան» հիվանդանոցը նոր պացիենտ կունենա`ուղեղի պարապրոկտիտ, պրոստատայի մենինգիտ...Նա էլ «աննկատ» կծլկի Ռուսաստան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուտով «Իզմիրլյան» հիվանդանոցը նոր պացիենտ կունենա՝ ի դեմս Ռոբերտ Նազարյանի։ Կպարզվի, որ նա ծանրագույն հիվանդ է․ ուղեղի պարապրոկտիտ, պրոստատայի մենինգիտ, ձախ ականջի դիառեա, ուղիղ աղիքի ֆարինգիտ՝ միաժամանակ։ Այդ ախտորոշումներով կազատվի և դեգեներատ մասանդռայի հետ միասին 32 ատամը քշտած սերֆինգ-տուր կանի Սևանում։ Միայն իրավական ճանապարհով, Շուռա։ Իսկ հետո Դատախազությունը մեզ կավետի, որ նա, ասենք՝ մ․թ․ա․ 7-րդ դարից Ռուսաստանի քաղաքացի է։ Չա-չա-չա»։

***
Մեկնաբան Համլետ Կիրակոսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, էներգետիկայի նախկին նախարար Ռոբերտ Նազարյանը։

Կարելի է ենթադրել իրադարձությունների զարգացման հետագա սցենարը։ Ամենայն հավանականությամբ, ու ըստ մեր օրերի տրամաբանությամբ՝ նրան մեղադրանք կներկայացվի ու ստորագրությամբ երկիրը չլքելու պայմանով շուտով ազատ կարձակվի, ապա որոշ ժամանակ անց նա «աննկատ» կծլկի Ռուսաստան, Հայաստանից հետախուզում կհայտարարվի, որոշ ժամանակ հետո էլ Ռուսաստանից կհայտարարեն, թե Ռոբերտ Նազարյանը 2000-ականների չգիտեմ, որ թվականից Ռուսաստանի քաղաքացի է ու․․․ վերջ։

Եվ այսպես էլ ապրում ենք նոր Հայաստանում։ Ու հենց այսպես էլ ռոբասերժական սրիկաները հերթով-շարքով կհավաքվեն իրենց մարմնի ու հոգու հայրենիք Ռուսաստանում․․․»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր