Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

06 օգոս 2020 16:35

ՀՀ-ում ավելացան մտահոգությունները քիմիական գործարանների մասով.«Վանաձոր Քիմպրոմ»-ի տարածքում առկա ամոնիակն ու ծծմբական թթուն օտարվել են

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո, որն այս պահին եղած պաշտոնական տեղակատվության քիմիական նյութերի բռնկման հետևանք էր, Հայաստանում ավելացան մտահոգությունները քիմիական գործարանների տարածքում եղած թափոնների, դրանց հնարավոր վտանգների ու հետևանքների մասին։


Գործարաններից մեկն էլ Լոռու մարզկենտրոնում տեղակայված «Վանաձոր-Քիմպրոմ» ընկերությունն է։


Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը տեղեկացնում է, որ հաշվի առնելով «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում առկա քիմիական նյութերի մասին շրջանառվող ակտիվ քննարկումներն ու բնակիչների մտահոգությունները, ներկայացնում է «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի կողմից տրամադրված պարզաբանումն այն մասին, որ աճուրդային գործընթացում հնարավոր է եղել գրեթե ամբողջությամբ օտարել տարածքում առկա ամոնիակն ու ծծմբական թթուն:


«Այսօր խնդրի հետ կապված քննարկում եմ ունեցել Կ. Ասատրյանի, ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Լևոն Դալլաքյանի հետ:


Վերջինս տեղեկացրել է, որ րոպեներ առաջ ավարտել են վարչության, ընկերության ու ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ համատեղ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում իրականացված ուսումնասիրությունը: Այժմ կազմվում է ուսումնասիրության արդյունքների մասին արձանագրություն:


«Քիչ ավելի ուշ կհրապարակենք նաև այսօրվա ուսումնասիրության արդյունքները ներկայացնող արձանագրությունը»,- նշել է փոխմարզպետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր