Մեծամորի ՀԱԷԿ-ի տարածքից ողերի կոտրվածքով շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել 35-ամյա տղամարդու          Կենդանակերպի այս նշանների ներքո ծնվում են հզոր կանայք       Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ հանդիպի Ձմեռ պապուն, մեզ համար որևէ լավ բան չի խոստանալու    

07 օգոս 2020 15:58

Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտությունները.ովքեր կցանկանան մասնակցություն ունենալ ...

Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտությունները ԵՊԲՀ COVID_Antibody նախագծի շրջանակներում: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:


Ամբողջ աշխարհում վերջին մի քանի ամիսների ընթացքում մեկնարկել են կորոնավիրուսի հանդեպ առաջացած հակամարմինների հետազոտություններ, բնականաբար ԵՊԲՀ հետազոտողները ևս միանում են գիտական այդ մարտահրավերին եւ սկսում են հակա-SARS-CoV2 հակամարմինների հետազոտությունը Covid_Antibody նախագծի շրջանակներում։


Հետազոտության մեջ ընդգրկվելու համար պետք է`


ունենալ կորոնավիրուսի դրական թեստավորում


լրացնել ստորեւ բերվող հղումը


այցելել հիվանդանոց և կատարել անվճար արյան նմուշառում։


Մեր հետազոտողները արյան միջոցով կուսումնասիրեն մեկ անգամ վարակվելուց հետո հակամարմինների առաջացումն ու դրանց քանակը մարդու օրգանիզմում։


Տվյալ գործընթացը բացարձակ անվնաս է պացիենտի համար։
Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են մասնակցություն ունենալ գիտության զարգացման այս կարեւոր փուլին, խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ


Նպաստեք գիտության զարգացմանը` միաժամանակ ճանաչելով ձեր օրգանիզմի զգոնությունը #Covid19-ի նկատմամբ:
Մասնակցությունը կրում է կամավորական բնույթ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր