Տեսանյութ.Բեյրութի ռմբակոծման տեսանյութը կեղծ է

Միջուկային պայթյունի վարկածը
Պայթյունի մասին ամենաառաջին պնդումներից մեկն այն էր, որ պահեստները ռմբակոծվել են միջուկային հրթիռների միջոցով: Այս մասին լուրերը տարածվել էին մի շարք աղբյուրների կողմից, այդ թվում`«Veterans Today» կոչվող կազմակերպության կողմից: Սակայն փորձագետները հեշտությամբ հերքեցին այս պնդումները, քանի որ տեղի ունեցած պայթյունը չի ունեցել միջուկային պայթյունի առանձնահատկություններից որևէ մեկը, ինչպիսիք են կուրացնող լույսի հայտնվելը և ջերմային ալիքը: Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ոչ մի բնութագրող հանգամանք չի վկայում, որ պայթյունը միջուկային հրթիռի միջոցով է եղել: Դա հրթիռ չէ, այն կեղծիք է: Համացանցում լայն տարածում են ստացել կեղծ տեսանյութերը, որտեղ իբրև թե երևում է, թե ինչպես է հրթիռը հարվածում նավահանգստին։ Այդ հրթիռները կա՛մ վիդեոխմբագրման միջոցով ավելացված ֆեյքեր են, կա՛մ ուղղակի թռչուններ են։