Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

10 օգոս 2020 11:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 23, մահվան՝ 5 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 23 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40433-ի: 


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 796 է:


Մեկ օրում  կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։ Օգոստոսի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1024-ի: 


Մեկ օրում առողջացածների թիվը 96 է, ընդհանուր առողջացածներինը՝ 32616, փաստացի բուժվողներինը՝ 6793 (մեկ օրում նվազել է 78-ով): Մեկ օրում արվել է 340 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 176354 թեստ: 


Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 82 (կին), 73 (կին), 67 (տղամարդ), 85 (կին) և 81 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր