Տեսանյութ.Ադրբեջանը ՏՕՍ-1Ա ծանր հրետանի է տեղակայել բնակավայրում՝ կենդանի վահան դարձնելով իր քաղաքացիներին          Ինչ գործ ունի Թուրքական Bayraktar TB-2 մարտական անօդաչուն Գյումրիի Շիրակի օդանավակայանի մերձակայքում       Ռուսաստանի հայերը հումանիտար օգնություն են հավաքում, հավաքագրում կամավորներին՝ առաջնագծի համար    

11 օգոս 2020 12:34

Սա է, «նոր՝ հին թալանչիների» Հայաստանը, վայելեք...երկրաշարժից հետո Անդրանիկ Քոչարյանն օգնություն ստացած տեխնիկան տարել է Հայաստանից՝ թալանելով երկիրը

ՍԱ Է, «ՆՈՐ՝ ՀԻՆ ԹԱԼԱՆՉԻՆԵՐԻ» ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՎԱՅԵԼԵՔ...

Ասում եք ծիծաղելի չէ՞։ Հապա մի տեսեք՝ «իմքայլական» Անդրանիկ Քոչարյանը, ինչ-որ հրապարակային դատողություններ է անում և մեղադրանքներ հնչեցնում մարդկանց մասին ովքեր իրենց կյանքով ապացուցել են իրենց նվիրումը հայրենիքին ի հակառակ իրեն։

Եկեք ուղղակի փաստերով նայենք, Անդրանիկ Քոչարյանի՝ Գյումրու ավերիչ երկրաշարժից հետո իրականացրած գործունեությանը։ 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից ամիջապես հետո, երբ աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք էին մեկնել աշխարհի գրեթե բոլոր երկրները, Գյումրիի շինարարական կազմակերպությունները ստացել էին, արտասահմանյան` Ճապոնական (KATO), Գերմանական (LIBSHER) մակնիշի ավտոկռունկններ, էքսկավատորներ, բուլդոզերներ և տարատեսակ այլ տեխնիկաներ։

Այդ տարիների մամուլում ևս գրվել է այն ահռելի թալանի և դրա հետևանքների մասին, որն իրականացվել է Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ։ 1994 թվականին Կարապետ Ռուբինյանի գլխավորությամբ գործում էր հանձնաժողով, որը պետք է զբաղվեր կատարված թալանով։ Հանձանժողովը արձանագրել էր, որ 1993-1994 թվականներին՝ մեկ տարվա ընթացքում աղետի գոտուց գողացվել և հանրապետության տարածքից հանվել է 161 անուն շինարարական տեխնիկա և ավելի քան 334 կտոր բեռնված կոնտեյներ։

Քոչարյան Անդրանիկը, ով 1993թ․-ին Շիրակի տարածաշրջանում ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչ էր նշանակվել, այդ ողջ տեխնիկան նախ հավաքեց մեկ կառույցի մեջ, որից հետո բոլորը դուրս տարավ հանրապետությունից՝ այսինքն ԹԱԼԱՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ինչպես սիրում են ասել նրա գործընկերները, ընդ որում այն պահին, երբ Հայաստանը գտնվում էր լուրջ ճգնաժամային վիճակում և հազարավոր մարդիկ տուն չունեին ապրելու...

Հիմա, «Նոր Հայաստանում», ոչ միայն նույնիսկ հանձնաժողով չստեղծվեց քննարկելու այս ահասարսուռ թալանը, այլև այս սուբյեկտին հնարավորություն տրվեց բազմելով ԱԺ-ում, ինչ-որ աբսուրդային հանձնաժողովներ գլխավորել, իսկ հիմա էլ մերկապարանոց հայտարարություններ անել մարդկանց մասին, ովքեր իրենց կյանքով ապացուցել են իրենց նվիրումը Հայրենիքին։

Խոսքս ոչ միայն Արցախի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի մասին է, այլև «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր, արցախյան պատերազմի բժիշկ Արմեն Չարչյանի, ով պարգևատրվել է Շուշիի ազատագրման, ինչպես նաև ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս և Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության և խիզախության համար: Մարդու, ում իր երախտագիտությունն են հայտնում հարյուր հազարավոր հայեր, ում մարդասիրական վերաբերմունքի շնորհիվ փրկվել են հազարավոր կյանքեր, այլ ոչ՝ ՀՀ-ից թալանվել են միլիոնավոր դոլլարներ, ինչպես Անդրանիկ Քոչարյանի դեպքում...

Լավ, ես հասկանում եմ, երբ երիտասարդները, ովքեր այդ տարիները ուղղակի չեն կարող հիշել, չեն արձագանքում այս փաստին։ Բայց 1988-ի աղետի ականատեսները դեռ կենդանի են, մարդիկ, ովքեր տասնյակ տարիներ ապրեցին «տնակներում», ում անմիջականորեն թալանել է Անդրանիկ Քոչարյանը՝ Դու՞ք ինչու եք լռում։ Մի՞թե Ձեզ համար այս ամենը նողկալի չէ ու դեռ թույլ եք տալու այս թալանչիին վայրահաչելու մարդկանց մասին, ովքեր անշահախնդիր իրենց կյանքը նվիրել են Ձեր Հայրենիքին...

Այո, սա է Ձեր «նոր՝ հին թալանչիների» Հայաստանը, որտեղ իշխանության մեծամասնությունը ունեն նման՝ «միլիոնավոր դոլլարների թալանի և շորթումների» պատմություն։ Սա եք Դուք «ընտրել», եթե իհարկե ընտրել եք։ Կարծում եք արդա՞ր է...

Հոգեբան Միհրդատ Մադաթյան

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր