Տեսանյութ.Հակակոռուպցիոն դատարանի բակում իրավիճակը լարվել է, ոստիկաններն ու քաղաքացիները սկսել են քաշքշել իրար          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մենք շատ արդյունավետ իշխանություն ենք, որովհետև մեր երկիրը դուրս ենք բերել թակարդից    

11 օգոս 2020 14:35

Տեսանյութ.Եթե «բռնությունը և հարձակումը ժողովրդավարության դեմ» շարունակվեն, ԱՄՆ-ն և Եվրոպան պատժամիջոցներ կկիրառեն Լուկաշենկոյի նկատմամբ

ԱՄՆ Սենատում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը սպառնացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին պատժամիջոցներով և առաջարկել է երկրում անցկացնել նոր ընտրություններ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:


Նրա խոսքերով, Միացյալ Նահանգների և Բելառուսի միջև երկկողմ հարաբերություններում վերջերս ձեռք բերված հաջողությունները ոչինչ չեն արժի, քանի դեռ Բելառուսի իշխանությունները ճշգրիտ չեն հաշվարկել քվեաթերթիկները կամ կրկին անցկացրել ընտրությունները:


Մենենդեսը հավելել է՝ եթե «բռնությունը և հարձակումը ժողովրդավարության դեմ» շարունակվեն, ԱՄՆ-ն և Եվրոպան կարող են արագ վերականգնել պատժամիջոցները Լուկաշենկոյի և նրա օգնականների նկատմամբ:


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր