Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

13 օգոս 2020 12:56

Ժամանակը չէ՞ ցույց տալ Լուկաշենկոյին, մյուսներին, որ Ռուսաստանի համար միևնույն չէ, թե ով է իր դաշնակիցը. Խորհրդային արտադրանք՝ վատագույն տեսքով

Հրեական արմատներով ՌԴ հայտնի հեռուստահաղորդավար և լրագրող Վլադիմիր Պոզները «Познер онлайн» կայքում պատմել է մոտ 25 տարի առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ իր և մի շարք այլ ռուս լրագրողների հանդիպման մասին և նրան անվանել «խորհրդային արտադրանք՝ վատագույն տեսքով»:

«25 տարի առաջ, տարեթիվը հստակ չեմ հիշում, գործարար Բորիս Բերեզովսկին նախագահ Լուկաշենկոյի հետ հանդիպելու համար Մինսկ էր տարել 20 ռուս լրագրողի, նրանց թվում էի նաև ես:


Մեր պատվին ընթրիք էր կազմակերպվել: Սեղանի գլխին նստած էր Լուկաշենկոն: Մի պահ Բերեզովսկին առաջարկեց, որ մենք հերթով կենաց ասենք ի նշան Բելառուսի նախագահի կողմից մեզ տրված լավ ընդունելության: Իմ հիշողությունը չի պահպանել բարձրաձայնված կենացներից և ոչ մեկը, երևի ոչ մի հետաքրքիր բան չէր հնչել: Բայց ես լավ եմ հիշում, թե ինչ ասացի ես, երբ հերթը հասավ ինձ. «Իմ մայրիկն ինձ սովորեցրել է, որ երբ կիսում ես ինչ-որ մեկի հացը, այդ մարդու մասին պետք է կամ լավը խոսես, կամ չասես ոչինչ: Այդ իսկ պատճառով, Ալեքսանդր Գրիգորևիչ, ես ոչինչ չեմ ասի»: Ասացի և նստեցի»,-պատմել է Պոզները:

Լրագրողի խոսքով` այդ ժամանակ Բերեզովսկին նյարդայնացել է, փորձել է հարթել իր խոսքերը, իսկ Լուկաշենկոն ոչինչ չասելով արտահայտիչ նայել է իր վրա:


«Պետք չէր շատ խելացի մարդ լինել, որպեսզի անգամ այդ ժամանակ հասկանայիր, թե ով է Ալեքսանդր Լուկաշենկոն` վատագույն տեսքով խորհրդային արտադրանք, մարդ, որ պատրաստ է իր իշխանությունը պահելու համար ամենածայրահեղ քայլերի դիմել»,-հավելել է Պոզները:


Նրա կարծիքով՝ Բելառուսում վերջին նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող դեպքերը հաստատում են իր խոսքերը:


«Արցունքաբեր գազի, ռետինե փամփուշտների կիրառումը, խաղաղ ցույցերի դուրս եկած մարդկանց ծեծի ենթարկելը, լրագրողների ձերբակալությունը հանգեցնում են մեկ պնդման՝ Լուկաշենկոյի օրոք Բելառուսը վերածվել է ոստիկանական պետության:


Ես որոշակի պատկերացում ունեմ աշխարհաքաղաքականության մասին և հասկանում եմ, որ պարբերաբար ազգային շահից ելնելով՝ ստիպված ես գործ ունենալ առաջնորդների հետ, որոնց ձեռքը սեղմել չարժի: Եվ ես հենց այդպես եմ նայում Ռուսաստանի ու Բելառուսի հարաբերություններին: Սակայն կապված այս բռնության արշավի, Բելառուսի շարքային քաղաքացիների նկատմամբ անամոթ վերաբերմունքի հետ՝ ես ցանկանում եմ հարցնել. ժամանակը չէ՞ արդյոք որոշակի փոփոխություններ մտցնել այդ հարաբերությունների մեջ: Ժամանակը չէ՞ արդյոք ցույց տալ և՛ Լուկաշենկոյին, և՛ միջազգային հանրությանը, որ Ռուսաստանի համար միևնույն չէ, թե ով է իր դաշնակիցը»,-գրել է Պոզները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր